Աշխարհ

21.01.2019 12:00


Աֆղանստանում պայթյունի հետևանքով 18 մարդ է զոհվել

Աֆղանստանում պայթյունի հետևանքով 18 մարդ է զոհվել

Աֆղանստանի Մայդանշահր քաղաքում՝ Քաբուլից հարավ–արևմուտք, 18 մարդ է զոհվել, 27–ը՝ վիրավորվել պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է «Սինխուան»։

Նշվում է, որ պայթյունի պատճառը «Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայինների կողմից ականապատված մեքենան է եղել։

Ահաբեկիչներից 3–ը ոչնչացվել է, սակայն 4–րդը հասցրել է գործի դնել պայթուցիկը։

Պակիստանյան «The News» թերթի տվյալներով՝ Աֆղանստանի ղեկավար Աշրաֆ Հանին հայտարարել է, որ պատրաստ է բանակցել «Թալիբանի» հետ Պակիստանի միջնորդությամբ։

«Թալիբները 2 տարբերակ ունեն՝ ներկայացվել տարբեր բանակցություններում Պակիստանի կողմից կամ մեկ այլ տարածաշրջանային երկրի, կամ ներկայանալ ինքնուրույն»,–հայտարարել է Հանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը