Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Ինչպես հաղորդում են Թուրքիայի նախագահականին մոտ կանգնած աղբյուրները, նախագահները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, Սիրիայից ամերիկյան զինուժը դուրս բերելու հարցը և Մանբիչի խնդիրը։
Էրդողանը Թրամփին ցավակցություն է հայտնել Մանբիչում օրերս տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որի ընթացքում ամերիկացի զինվորներ էին զոհվել։ Էրդողանը հայտնել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ ապահովելու Մանբիչի խաղաղ բնակչության անվտանգությունը։ Նա Թրամփին առաջարկել է արագացնել Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման գործընթացը և հնարավորինս սեղմ ժամկետներում տարածքը մաքրել ահաբեկիչներից՝ նկատի ունենալով ոչ միայն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությանը, այլ նաև Սիրիայի քուրդ զինյալներին։ Այդ նպատակով Էրդողանն առաջարկել է, որ շուտով Թուրքիայի ու ԱՄՆ-ի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը հանդիպեն և քննարկեն հարցի մանրամասները։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում նախագահների միջև ձեռք է բերվել համաձայնություն Սիրիայում առկա մի շարք խնդիրների լուծման հարցում։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Սիրիայում անհրաժեշտ է 32կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել: Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընն էլ աջակցություն էր հայտնել Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծմանը՝ հավելելով, որ Թուրքիան կվերահսկի այդ գոտին։
Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել