Ռուս-ադրբեջանական դիվանագիտական սկանդալը շարունակվում է
Ռուս-ադրբեջանական դիվանագիտական սկանդալը շարունակվում է: Պաշտոնական Բաքուն պատասխանել է Ռուսաստանի արտգործնախարարության երեկվա քննադատական հայտարարությանը՝ հայկական ծագում ունեցող ՌԴ քաղաքացիներին Ադրբեջանի տարածք չթողնելու վերաբերյալ, իր հերթին կշտամբել ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությանը:
«Այս հարցում Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության անհասկանալի համառությունը դժվար է հասկանալ, այն հակասում է երկու երկրների ռազմավարական հարաբերություններին,-հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ հավելելով,-Այդ մոտեցումը որևէ կերպ չի համապատասխանում երկու երկրների հարաբերությունները զարգացնելու՝ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների կամքին ու այդ ուղղությամբ նրանց կողմից կատարվող քայլերին»:
Տարաձայնությունների պատճառը հայկական ծագում ունեցող ՌԴ քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանի կիրառած խտրական վերաբերմունքն է, որն անցած շաբաթ նախ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակն էր քննադատել, ապա՝ նախարար Սերգեյ Լավրովը: Բաքուն այդ հայտարարությունները սադրիչ ու հակաադրբեջանական էր որակել, Մոսկվան արձագանքել էր՝ Բաքվի «տոնայնությունը դուրս է գալիս դիվանագիտական նորմերից»:
Շարունակելով հեռակա բանավեճը՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդել է, թե իր արձագանքը համարժեք է եղել Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հայտարարությանը: «Ադրբեջանն ու Ռուսաստանը իրավահավասար պետություններ են: Ադրբեջանի հետ վերջնագրերի տոնայնությամբ խոսելն անընդունելի է և լիովին հակասում է դիվանագիտական էթիկայի նորմերին»,-հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, զգուշացնելով՝ ադրբեջանական կողմը իր հետագա գործողությունները կձեռնարկի Ռուսաստանի արտգործնախարարության քայլերին համապատասխան:

Աղբյուրը՝ Ազատություն