Աշխարհ

19.01.2019 10:25


Նոր Մոսկվայում հայ գործարարի տուն են թալանել

Նոր Մոսկվայում հայ գործարարի տուն են թալանել

Նոր Մոսկվայում թալանել են հայ գործարար, էլիտար քոթեջային թաղամասեր կառուցող Սերգեյ Ղազարյանի տունը: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողոպտիչները եկել են անտառի կողմից և քոթեջ ներխուժել՝ հանելով լուսամուտը։

Առկա տեղեկատվությամբ՝ հանցագործները տարել են երկու չհրկիզվող պահարան՝ թանկարժեք իրերով, 1,5 մլն դոլար և տեսախցիկների նկարահանումների ժապավենները։
Ս. Ղազարյանը, որն այժմ Դուբայում է, խոստացել է տուն վերադառնալուց հետո կազմել գողացված իրերի ցուցակը։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը