Լրագրողը վիրավորել է «Միսս Ալժիրին» մուգ մաշկի համար
Քուվեյթցի լրագրողը վիրավորել է «Միսս Ալժիր» մրցույթի հաղթող Հաջա բեն Համմուին՝ հայտարարելով, որ գեղեցկության թագուհու համար նա շատ մուգ մաշկ ունի։
«Դու չես մասնակցում մշակութային կամ ժողովրդական փառատոնի, դու գեղեցկության մրցույթում ես, չեմ կարողանում հասկանալ՝ ինչու են քեզ ընտրել»,–ուղիղ եթերում ասել է լրագրող Ֆաժր ալ Սաիդը։ Լրագրողը նաև ենթադրել է, որ աղջկա ընտրությունը, հավանաբար, պայմանավորված է երկրի քաղաքական դրությամբ։
Սոցցանցերում հաղթողի հասցեին ռասիստական այլ վիրավորանքներ էլ են հնչել։
Մրցույթի կազմակերպիչները ցավ են հայտնել կատարվածի կապակցությամբ՝ իրենց աջակցությունը հայտնելով գեղեցկուհուն։ Աղջկան պաշտպանողները նշել են՝ վաղուց արդեն անցյալում են մրցույթներում դեմքը սպիտակեցնելու ժամանակները։

7or.am