Լրահոս

18.01.2019 16:08


Արարատ Միրզոյանն ԱԺ խորհրդի արտահերթ նիստ հրավիրեց

Արարատ Միրզոյանն ԱԺ խորհրդի արտահերթ նիստ հրավիրեց

Առաջին նստաշրջանի ամենօրյա նիստերի ավարտից հետո ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ԱԺ խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել:

–Քանի որ արդեն ընտրվել են Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահները, կարող ենք ձևավորել նաև ԱԺ-ի խորհուրդը,-աել է Միրզոյանը՝ հավելելով, որ խորհուրդը կազմված է ԱԺ նախագահից, նրա երեք տեղակալից, մշտական հանձնաժողովների նախագահներից և խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից:

«Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն է, «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչը՝ Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչը` խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը