Աշխարհ

18.01.2019 13:50


Ամերիկյան հայտնի սերիալում Թուրքիայի նախագահին անվանել են «անպատկառ բիճ»

Ամերիկյան հայտնի սերիալում Թուրքիայի նախագահին անվանել են «անպատկառ բիճ»

Թուրքական լրատվամիջոցներին զայրացրել է ամերիկյան «Netflix» ընկերության կողմից նկարահանված «Designated Survivor» անվամբ սերիալում Թուրքիայի նախագահի մասին հնչեցված խոսքերը։

Ըստ աղբյուրի՝ հեռուստասերիալում ԱՄՆ-ի նախագահը ակնարկում է, թե Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի հետևում կանգնած է թուրքական բանակը։ Իսկ երկխոսություններից մեկի ժամանակ նա Թուրքիայի նախագահին անվանում է անպատկառ բիճ։

Դրվագներից մեկում ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները մամուլի ասուլիս են տալիս, որի ընթացքում անդրադառնում են նաև ԱՄՆ ապաստանած թուրք գործչի արտահանձնմանը, ով Թուրքիայում ահաբեկիչ է համարվում: Սոցցանցերում թուրք օգտատերերը պնդում են որ ֆիլմում Նուրի Շահին անվամբ ներկայացվող այդ գործչի կերպարը համապատասխանում է Ֆեթուլլահ Գյուլենին։


«Netflix»-ի այս սերիալը, որը աշխարհում մեծ դիտելիություն ունի, Թուրքիայում ներկայացվում է որպես պրոգյուլենական ֆիլմ:

Մանրամասն`ermenihaber.am–ում

Այս խորագրի վերջին նյութերը