Աշխարհ

18.01.2019 10:37


Բրիտանիայի կառավարությունը քննարկում է Brexit-ի հարցով 2–րդ հանրաքվեի անցկացման հնարավորությունը

Բրիտանիայի կառավարությունը քննարկում է Brexit-ի հարցով 2–րդ հանրաքվեի անցկացման հնարավորությունը

Մեծ Բրիտանիայի կառավարությունն սկսել է խորհրդարանական խմբակցությունների հետ քննարկել Եվրամիությանն անդամակցելու հարցով կրկնակի հանրաքվեի անցկացման հնարավորությունը, սակայն կաբինետի առաջարկած սխեման չի բավարարել ընդդիմությանը: Այդ մասին, «ՌԻԱ Նովոստի» փոխանցմամբ, հայտնել են քաղաքական խորհրդակցությունների մասնակիցները, որոնք անցկացվել են վարչապետ Թերեզա Մեյի նախաձեռնությամբ:

Ըստ կառավարության ներկայացուցիչներների՝ հանրաքվեի նախապատրաստումն ու անցկացումը կպահանջի 15 ամիս:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ըստ օրենքի՝ հանրաքվեի նախապատրաստման համար կպահանջվի շուրջ 5 ամիս:

«Կառավարության կողմից սխալ և անօգտակար է այդ հարցի վերաբերյալ կանխահայտ սուտ տեղեկատվություն ներկայացնելը»,- լրագրողներին ասել է նախկին գլխավոր դատախազ, Պահպանողական կուսակցության անդամ Դոմինիկ Գրիվը։

Պատգամավորների հետ կառավարության խորհրդակցությունները շարունակվում են, դրանց մասնակցում են խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները՝ բացառությամբ լեյբորիստների, որոնք վարչապետին մեղադրել են անգործունակության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը