«Human Rights Watch»-ն իր զեկույցում քննադատել է Էրդողանին
«Human Rights Watch» (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը 2018թ․ վերաբերյալ զեկույց է հրապարակել։ HRW գործադիր տնօրեն Քենեթ Ռոթի կողմից կազմված զեկույցում Թուրքիան դիտարկվել է որպես պոպուլիստական և բռնապետական երկիր։
Խոսելով այն երկրրների մասին, որտեղ ըմբոստությունը բռնությամբ ճնշվում է, իսկ արտաքին աշխարհը չի հետաքրքրվում, թե ներսում ինչ է կատարվում՝ Ռոթը որպես պոպուլիստ և իրավախախտ ուժի օրինակ մատնանշում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
«Էրդողանն իր անձնական անձեռնմխելիությամբ մեծապես խոցելի է դարձնում Թուրքիայի ժողովրդավարական համակարգը», - նշում է Ռոթը՝ հավելելով, որ չնայած դրան՝ Եվրամիությունը կենտրոնացել է Թուրքիայի աջակցությունը ստանալու վրա, որպեսզի կարողանա կանխել փախստականների մուտքը Եվրոպա։
Զեկույցում ընդգրկվել է ավելի քան 100 երկիր։ Թուրքիայից բացի մարդու իրավունքների ոտնահարման և բռնատիրության համար զեկույցում քննադատությունների են ենթարկվել նաև Սաուդիան Արաբիան, Եգիպտոսը, Ռուսաստանն ու Չինաստանը։