Աշխարհ

17.01.2019 14:12


«Ի՞նչ հիմքով է իմ նկատմամբ 301-րդ հոդվածով հետաքննություն սկսվել». Փայլան

«Ի՞նչ հիմքով է իմ նկատմամբ 301-րդ հոդվածով հետաքննություն սկսվել». Փայլան

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանն արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլին ուղղված գրավոր հարցում է արել:

ermenihaber.am–ի փոխանցմամբ՝ Փայլանը թուրք նախարարին հարցեր է հղել իր նկատմամբ Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածի հատկանիշներով սկսված 2 հետաքննությունների հիմքերի ու հարակից այլ հարցերի մասին:

Հայ պատգամավորը թուրք նախարարին հղել է ներքոնշյալ հարցերը.

1. 2008 թվականից այս կողմ արդարադատության նախարարի կողմից Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով քանի՞ հետաքննության թույլտվություն է տրվել, քանի՞ թույլտվության դիմում է մերժվել:

2. 2008–ից սկսած ըստ տարիների քանի՞ մարդու նկատմամբ է 301-րդ հոդվածով հետաքննություն սկսվել, քանի՞ դատավարություն է սկսվել, ընթացքի մեջ գտնվող քանի՞ դատավարություն կա, քանի՞ հոգի է դատապարտվել, արդարադատության նախարարությունում դեռևս պատասխան չտրված քանի՞ դիմում կա:

3. 2002-ից այս կողմ ըստ տարիների «թրքությունը վիրավորելու» հոդվածով քանի՞ հոգու նկատմամբ է հետաքննություն ու դատ բացվել: Այդ դատավարությունների արդյունքում քանի՞սն են արդարացվել, քանի՞սը դատապարտվել:

4. Որպես արդարադատության նախարար, 301-րդ հոդվածով իրականացվելիք վերջին հետաքննություններին թույլտվություն տալիս ի՞նչ չափանիշներով եք որոշել, որ հետաքննության առարկա արտահայտությունները դուրս են քննադատության սահմաններից:

5. 301-րդ հոդվածով ըստ տարիների քանի՞ քանի պատգամավորի վերաբերյալ եք հետաքննության թույլտվություն տրամադրել: Ինչպե՞ս են դրանք բաշխվում ըստ քաղաքական կուսակցությունների:

6. Ի՞նչ հիմքով եք բավարարել իմ նկատմամբ թիվ 2017/3470-2018/18 և 2018/56892-20018/70 հետաքննությանները սկսելու վերաբերյալ միջնորդությունները:

7. 2002-իս այս կողմ ըստ տարիների ՄԻԵԴ-ում (Մարդու իրավունքների եվրոպական դատարան) «թրքությունը վիրավորելու» հոդվածի միջոցով մարդկանց խոսքի ազատությունը ոտնահարելու համար Թուրքիայի դեմ քանի՞ դատ է բացվել: Քանի՞ դատավարությամբ է որոշում կայացվել, որ Թուրքիայում խախտվել է տվյալ մարդկանց խոսքի ազատությունը: Ըստ տարիների տանուլ տրված դատավարությունների համար պետությունն ինչքա՞ն փոխհատուցում է վճարել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Այս խորագրի վերջին նյութերը