Ճապոնիան բողոք է հայտնել ՌԴ–ին Կուրիլներում ռուս սահմանապահների գործողությունների համար
Ճապոնական կողմը բողոք է հայտնել Մոսկվային այն բանից հետո, երբ Ռուսաստանը տուգանել է հարավային Կուրիլների մոտ ձկնորսությամբ զբաղվող ճապոնական նավերին։ Այս մասին հայտնում է «Kyodo»–ն։
Առկա տեղեկատվությամբ՝ հունվարի 7–ին ռուս սահմանապահները խուզարկել են ճապոնական 2 ձկնորսական նավ և պարտադրել տուգանք վճարել խախտում հայտնաբերելուց հետո։ Տոկիոյում ռուսական կողմի գործողություններն անընդունելի են որակել։ Ներկայումս պարզվում են կատարվածի հանգամանքները։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ճապոնիան միակ երկիրն է, որը չի ընդունում Երկրորդ համաշխարհայինի արդյունքները։

7or.am