Լրահոս

17.01.2019 10:20


Սարյան փողոցի բնակարաններից մեկում դի են հայտնաբերել

Սարյան փողոցի բնակարաններից մեկում դի են հայտնաբերել

Հունվարի 16-ին՝ ժամը 23:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել Մ. Չ.-ի (ծնված 1949 թ.) դին:

Այս խորագրի վերջին նյութերը