Աշխարհ

16.01.2019 14:45


Էրդողանը ռուսական «Kommersant» թերթում հոդված է հրապարակել

Էրդողանը ռուսական «Kommersant» թերթում հոդված է հրապարակել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուսական «Kommersant» թերթում հոդված է հրապարակել՝ վերնագրելով այն «Թուրքիա-Ռուսաստան համագործակցությունը հույժ կարևոր է Սիրիայի ճգնաժամի լուծման համար»:

Էրդողանը հոդվածում, անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարին, նշել է. «Ահաբեկչության դեմ պայքարելու համար ոչ ոքից թույլտվություն չենք հարցնելու: Երբ պայմանները հասունանան, մենք մեզ իրավունք կվերապահենք թիրախավորել Սիրիայի տարածքից մեր երկրին սպառնացող ահաբեկիչներին»:

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան Սիրիայի քրդերի կամ Սիրիայում ապրող մյուս էթնիկ խմբավորումների հետ ոչ մի խնդիր չունի:

«Մասնավորապես, Ամերիկայում շրջանառվող «Թուրքիան քրդերին կկոտորի, եկեք մեր դաշնակիցներին անպաշտպան չթողնենք» անհիմն պնդումներն իրական չեն և ընդամենը արտահայտում են մի շարք շահակիրների տեսակետները»,-գրել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահի խոսքով` սիրիական ճգնաժամը կարող են լուծել միայն այն երկրները, որոնք անհանգստացած են սիրիական խնդրով:

Էրդողանը, ուշադրություն հրավիրելով սիրիական հարցով Աստանայի գործընթացի շրջանակում Ռուսաստանի հետ ձեռք բերված համաձայնությունների վրա, ցանկություն է հայտնել շարունակել գործակցությունը Ռուսաստանի հետ:

«Օրինակ՝ նախորդ տարի Իդլիբի շուրջ ձեռք բերված համաձայնագիրը և առհասարակ Ռուսաստանի հետ մեր համատեղ աշխատանքը պարզորոշ ցույց են տալիս, որ լուրջ նշանակություն են ունեցել ոչ միայն մեր երկու երկրների համար, այլև Սիրիայի ժողովրդի շահերի պաշտպանության տեսանկյունից»:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը