Յունքերն ափսոսանք է հայտնել Brexit-ի համաձայնագրի մերժման համար
«Ես ցավով եմ ընդունում Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում տեղի ունեցած քվեարկության արդյունքները»,– «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունքերը՝ անդրադառնալով Լոնդոնի և Բրյուսելի կողմից երկար բանակցված Brexit-ի համաձայնագրի մերժմանը Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կողմից։
Համաձայնագրի նախագիծը Եվրահանձնաժողովի նախագահն անվանել է «ազնիվ փոխզիջում և լավագույն գործարքը հնարավոր բոլոր գործարքներից»։
Յունքերը նշել է, որ Եվրահանձնաժողովը կշարունակի Մեծ Բրիտանիայի` Եվրամիությունից դուրս գալու գործընթացի նախապատրաստությունը անգամ առանց այդ երկրի խորհրդարանի համաձայնության:

7or.am