ԱՄՆ-ը դատապարտել է Իրանի կողմից արբանյակի արձակումը
ԱՄՆ-ը չի հանդուրժի Իրանի կողմից միջազգային նորմերի արհամարհումը։ «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանում հունվարի 15-ին անհաջողություն է կրել արբանյակի արձակումը. այն չի կարողացել հասնել ուղեծիր կրող հրթիռի հետ կապված խնդրի պատճառով։
«Միացյալ Նահանգներն իր դաշնակիցների ու գործընկերների հետ աշխատում է Իսլամական Հանրապետության սպառնալիքների ողջ սպեկտրին հակազդելու վրա, ներառյալ նրա հրթիռային ծրագիրը, որն սպառնում է Եվրոպային եւ Մերձավոր Արեւելքին»,- ասվում է Պետդեպի ղեկավարի հայտարարության մեջ:
Պոմպեոն ընդգծել է՝ կրող հրթիռի արձակմամբ Իրանը «շարունակում է մարտահրավեր նետել միջազգային հանրությանը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւին»:

7or.am