Լրահոս

15.01.2019 17:29


Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հայտնում է «Ղազախինֆորմը»:

«Համոզված եմ, որ Աստանայի և Երևանի միջև բարեկամության ու փոխըմբռնման վրա հիմնված հարաբերությունները հետագայում ևս կամրապնդվեն ի բարօրություն մեր ժողովուրդների զարգացման: Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ Ձեզ մաղթել քաջառողջություն, բարեկեցություն և պատասխանատու պաշտոնում հաջողություններ, իսկ Հայաստանի բարեկամական ժողովրդին խաղաղություն ու բարգավաճում»,-նշված է հեռագրում:

Այս խորագրի վերջին նյութերը