Աշխարհ

15.01.2019 20:19


Խստաշունչ ցրտերի պատճառով Սիրիայում առնվազն 15 երեխա է մահացել. ՅՈւՆԻՍԵՖ

Խստաշունչ ցրտերի պատճառով Սիրիայում առնվազն 15 երեխա է մահացել. ՅՈւՆԻՍԵՖ

Սիրիայի հարավ-արեւմուտքում եւ արեւելքում առնվազն 15 երեխա է մահացել խստաշունչ ցրտերի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ՅՈւՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրեն Գիրտ Կապիրալեի հայտարարության մեջ, որը հրապարակված է կազմակերպության պաշտոնական կայքում:

«Ցածր ջերմաստիճանները եւ կեցության դժվարին պայմանները Հորդանանի հետ Սիրիայի հարավարեւմտյան սահմանին գտնվող փախստականների «Ռուկբան» սիրիական ճամբարում ավելի ու ավելի մեծ ռիսկի են ենթարկում երեխաների կյանքը: Ընդամենը մեկ ամսվա ընթացքում առնվազն ութ երեխա է մահացել, որոնց մեծ մասն ութ ամսականից փոքր էին»,-ասված է հայտարարության մեջ:

«ինչդեռ, Սիրիայի արեւելքում կատաղի մարտական գործողությունների պատճառով Դեյր-Էզ-Զորի նահանգի Հաջինայի շրջանում դեկտեմբերից վերաբնակված անձանց թիվը գնահատվում Է 10 հազար: Անվտանգություն փնտրող ընտանիքները դժվարությունների են բախվում՝ հեռանալով հակամարտության գոտուց, եւ երկար ժամանակ գտնվում են ցուրտ պայմաններում՝ առանց պատսպարանի եւ առաջին անհրաժեշտության իրերի: Ինչպես նշվում Է, վտանգավոր ու դժվարին ճանապարհին զոհվել Է յոթ երեխա, որոնց մեծ մասը մեկ տարեկան Էլ չկար»,-նշվում է փաստաթղթում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը