Աշխարհ

15.01.2019 16:55


Վրաստանում գրիպի վիրուսից մահացածների թիվը հասել է 17-ի

Վրաստանում գրիպի վիրուսից մահացածների թիվը հասել է 17-ի

Վրաստանում գրիպի վիրուսից վերջին շրջանում 17 մարդ է մահացել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն:

Նրա խոսքով՝ վերջին տվյալներով՝ հիվանդության նվազման միտում է արձանագրվել:

«Ավելի քան մեկ շաբաթ մեր բուժհաստատություններն աշխատում են 24-ժամյա ռեժիմով: Ուժեղացված է նաև աշխատանքը Բաթումիում և Քութայիսիում»,- ասել է Գամկղրելիձեն՝ հավելելով, որ երեխաների հոսպիտալացման ցուցանիշը նույնպես նվազել է:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը