Աշխարհ

15.01.2019 15:25


Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Էրդողանն ու Թրամփը  հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Դոնալդ Թրամփի միջև կայացել է հեռախոսազրույց։ Այդ մասին հայտնում են Թուրքիայի նախագահականը, ինչպես նաև Սպիտակ տան խոսնակը։ Հեռախոսազրույցի վերաբերյալ գրառում է կատարել նաև Թրամփը «Twitter»-ում։

Գրառման մեջ ընդգծել է, որ թուրք-ամերիկյան տնտեսական հարաբերություններն ընդլայնվելու մեծ ներուժ ունեն։ ԱՄՆ-ի նախագահի գրառման համաձայն՝ Էրդողանի հետ քննարկվել է նաև Սիրիայում 32կմ անվտանգության գոտի ստեղծելու հարցը։

Հեռախոսազրույցի ընթացքում նախագահները քննարկել են նաև Սիրիայից ամերիկյան զինուժի դուրսբերման գործընթացը, «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի հարցը, ինչպես նաև թուրք-ամերիկյան հարաբերություններին առնչվող տարբեր խնդիրներ։

Սպիտակ տան խոսնակը տեղեկացրել է, որ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը հատուկ շեշտել է այն հանգամանքը, որ թուրքական ուժերը Սիրիայի քրդական ուժերի դեմ նոր ռազմագործողություններ չսկսեն։

Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր ավերել Թուրքիայի տնտեսությունը, եթե վերջինս նոր ռազմական գործողություններ սկսի Սիրիայի քրդական ուժերի դեմ:

Աղբյուրը`ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը