Թուրքիան վերսկսում է թռիչքները Իրաքյան Քրդստանի ուղղությամբ
Իրաքյան Քրդստանում 2017 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած անկախության հանրաքվեից հետո Թուրքիան որոշում էր կայացրել դադարեցնել թռիչքները դեպի Էրբիլի և Սուլեյմանիեի օդանավակայաններ։
Որոշ ժամանակ անց Էրբիլի օդանավակայան իրականացվող թռիչքները մասնակիորեն վերականգնվել էին, սակայն պաշտոնապես Թուրիքայի կողմից կիրառվող արգելանքը (էմբարգո) ուժի մեջ էր մնում, և թռիչքներ չէին իրականացվում դեպի Սուլեյմանիե օդանավակայան։
Այժմ Թուրքիան որոշել է վերացնել քրդերի իրականացրած անկախության հանրաքվեի պատճառով գործի դրված արգելանքը։
Այսպիսով, հունվարի 24-ից նախատեսվում է վերսկսել թռիչքներ դեպի Իրաքյան Քրդստան։