«Բոկո հարամի» զինյալները քաղաք են գրավել Նիգերիայի հյուսիս-արևելքում
«Բոկո հարամ» իսլամիստական խմբավորման զինյալներն իրենց վերահսկողության տակ են առել Նիգերիայի հյուսիս-արևելքի Բոռնո նահանգի քաղաքներից մեկը: Այդ մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, հայտնել է «The Punch» տեղական թերթը:
Նշվում է, որ ահաբեկիչները կատաղի մարտերի արդյունքում գրավել են զինվորականների դիրքերը Ռանն քաղաքում, որն անցել է նրանց հսկողության տակ։ Նիգերիայի կառավարական ուժերը հարկադրված են եղել թողնել քաղաքը:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ բնակավայրում գտնվում է փախստականների ճամբար, որտեղ շուրջ 350 հազ ներքին վերաբնակ կա: Ահաբեկիչներն սկսել են հրկիզել ճամբարի հարկադիր վերաբնակների ապաստարանները: Զոհերի մասին դեռևս տվյալներ չկան։ Փախստականները հարկադրված են եղել փախչել դեպի Կամերունի հետ սահման:
2015 թվականի մարտին «Բոկո հարամը» հավատարմության երդում է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը։