Այսօր խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների հարցերին
-Որպես իշխանական կոալիցիայի մաս կազմող քաղաքական ուժի ղեկավար՝ ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ պետքարտուղարության վերջին զեկույցը, որտեղ Հայաստանին ժողովրդավարության ցածր մակարդակի համար քննադատում են։
-Ով քննադատում է, թող սկզբից իր մոտ նայի, հետո նոր մեզ քննադատի։
-Բայց Ամերիկան ժողովրդավարության հայրն է համարվում։
-Նորից եմ ասում՝ թող իրենք նայեն իրենց վարած քաղաքականությանը, նոր մեր մասին բան խոսեն, որովհետև միշտ մարդիկ խոսելու համար դերի մեջ մտնում, ասում են։
-ԱԺ ներկայացվեց օրինագիծ, և բազմաթիվ նոր հարկեր մտցնելու փորձ կատարվեց։ Ինչպե՞ս եք վերաբերվում նոր հարկատեսակներ մտցնելուն։
-Այսօր տնտեսական ճգնաժամ է, ճգնաժամն ավարտված չէ։ Մենք պետք է կարողանանք, որ հարկերը ոչ թե խստացվեն, այլ թուլացվեն, որոշ օրենքներ սառեցվեն։ Դա աշխարհով մեկ ընդունված կարգ է։ Տնտեսական ճգնաժամի ժամանակ պետք է օրենքներ սառեցվեն, որ կարողանա ժողովուրդը գոյատևել, կարողանանք այս ծանր պայմաններից միասնական ուժերով դուրս գալ։ Աշխարհում երբեք չկա այնպիսի տեղ, որ տնտեսական ճգնաժամի ժամանակ խստացնում են հարկային իրավունքները։ Երբ որ տնտեսական ճգնաժամը կավարտվի, նոր հնարավոր է, որ աստիճանաբար ավելի խստացվի, ավելի մեծ ուշադրություն դարձվի։
-Բայց հայտարարել են, որ պատվով ենք հաղթահարել ճգնաժամը։
-Ես այդ հարցին պատասխանեցի, նորից չեմ ուզում կրկնել։ Այսօր աշխարհով մեկ ոչ մեկը չի ասել, որ տնտեսական ճգնաժամն ավարտված է, դեռ հնարավոր է, որ տնտեսական ճգնաժամի 2-րդ փուլ լինի։ Այն պետությունները, որոնք անկման տեղը 4-6% աճ են ունեցել, նրանք չեն համարձակվում այդպիսի բան ասել։
-Բայց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ասաց, որ դուրս ենք եկել պատվով։
-Հիմա ինչ, անպայման ուզում եք նորից կրկնե՞մ։ Ես կարող եմ կրկնել։ Ինքն իր տեղում չէ ու չի տիրապետում ո՛չ էկոնոմիկային, ո՛չ երկրի տնտեսական վիճակին։ Էդ էի՞ք ուզում։ Ես ինչ-որ ասել եմ, ես իմ ասածները միշտ էլ բարձրաձայն ասելու եմ։
-Սերժ Սարգսյանին ասե՞լ եք, որ նախարարը չի տիրապետում ո՛չ էկոնոմիկային, ո՛չ երկրի տնտեսական վիճակին։
-Երկրի նախագահը դա գիտի և համապատասխան քայլեր ինքը կատարում է։ Նորից եմ ասում՝ ամեն ինչ չի կարելի երկրի նախագահի վրա թողնել։ Այսօր եթե մենք ունենք մի կառույց, որը 200 աշխատող ունի, էլի մենք չենք կարողանում լիարժեք ամեն ինչում հետևողական լինել։ Այնպես որ, ամեն մեկս էլ, և լրագրողներն էլ, պետք է հետևողական լինեն և կարողանան լիարժեք ծառայել հօգուտ երկրի, ժողովրդի, ոչ թե ամեն ինչ գտնելով՝ վերագրեն նախագահին։
-Ապրանքները սկսել են թանկանալ, ձեր ապրանքների վրա դա ազդելո՞ւ է։
-Եթե թանկանան, ամեն ինչի վրա էլ ազդելու է, քանի որ գործարանը մինուսով չի կարող աշխատել։ Եթե ասենք թե գազը թանկացավ, ուրմեն համապատասխան հոսանքն է թանկանալու, տրանսպորտն է թանկանալու, ցեմենտն է թանկանալու, կոնյակն է թանկանալու, հացն է թանկանալու, ամեն ինչն էլ թանկանալու է։ Բա իհարկե՛, դա ո՞նց կարող է չանդրադառնալ։
-Բա դուք չեք մտածո՞ւմ ժողովրդի մասին։
-Ես ձեր երկու հարցին պատասխանել եմ, ես ձեզ շատ հարգում եմ, սիրում եմ, ասում եմ, որ ձեր բոլոր հարցերին պատասխանել եմ, պատասխանող եմ, իմ խմբակցությանն էլ ասել եմ, որ ձեզնից չխուսափեն, բոլոր հարցերին պատասխանեն։
-Դուք ասել էիք, որ կվերանայեք ձեր դիրքորոշումը, եթե Թուրքիան նախապայմաններ առաջ քաշի։
-Այդ հարցն էլ ասեմ ու ավարտենք։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և անձնապես իմ դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ասել ենք առաջին օրվանից, որ մենք կողմ ենք հարևանների հետ սահմանի բացմանը, դիվանագիտական կապի հաստատմանը՝ առանց նախապայմանի։ Ցեղասպանությունն առևտրի առարկա չի և չի էլ կարող դառնալ։ Ղարաբաղի խնդիրը չի կարող նախապայման լինել հայ-թուրքական հարաբերությունների համար։ Իսկ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները պատերազմի մասին չեն կարող սպառնալ, որ մենք միակողմանի քայլ, որոշում կատարենք՝ հօգուտ իրենց։ Այդ պատերազմից խուսափելու համար մենք պետք է շատ ուժեղ լինենք՝ և՛ ռազմական, և՛ տնտեսական, և՛ ֆինանսական, և՛ բարոյահոգեբանական։ Եվ միասնական լինենք, որ նրանք, մեր ուժը զգալով, կարողանան այդ խնդիրը բանակցություններով իրականացնել: Միայն ուժեղ մարդու հետ են հաշվի նստում: Մենք պետք է միասնական լինենք և ուժեղ լինենք, որ կարողանանք այդ խնդիրը առանց պատերազմի լուծել:
-252-րդ բանաձևից և Շվեդիայի խորհրդարանի կողմից Ցեղասպանությունը ճանաչելուց հետո շատերը պնդում են, որ գործընթացը փակուղի է մտել։
-Բայց ինչո՞ւ է փակուղի մտել։ Երբեք փակուղի չի մտել: Մենք ասել ենք՝ եթե նրանք այսօր ուզում են ինչ-որ տարբեր միջոցներով կարողանան դրա տակից դուրս գալ կամ ճնշումներ գործադրել մեզ վրա, չեն կարող։ ԱԺ նախագահն էլ նոր հայտարարեց, որ մենք կոալիցիոն գործընկերներով ասել ենք՝ մինչև իրենք այդ հարցը չվավերացնեն իրենց ԱԺ-ում, մենք չենք վավերացնելու։ Մենք ճանապարհ չենք փակել Թուրքիայի դեմ։ 1993թ. Ղարաբաղի պատերազմի ժամանակ իրենք փակել են, այսօր իրենք բացելու են: Չե՞ն բացում՝ թող չբացեն։ Առանց նախապայմանի: Մենք գնում ենք ցույց տալու, որ մեր ազգը խոսքի տերն է, և մենք այդ ճանապարհները բացելու, դիվանագիտական կապի հաստատման համար կողմ ենք, բայց՝ առանց նախապայմանների։ Ո՛չ Ղարաբաղի խնդրի, և ո՛չ էլ Ցեղասպանության հետ դա պետք է կապ չունենա։
-Մինչևե՞րբեքսպասելու։ Այդ ողջամիտժամկետ ասվածը ո՞րն է:
-Մենք պետք է սպասենք մինչև ապրիլի 24-ը, նոր դրանից հետո մեր քայլը կկատարենք:
Գագիկ Ծառուկյան

-Մինչև ե՞րբ եք սպասելու։ Այդ ողջամիտ ժամկետ ասվածը ո՞րն է:
-Մենք պետք է սպասենք մինչև ապրիլի 24-ը, նոր դրանից հետո մեր քայլը կկատարենք:
Հատվածը ներկայացրեց Արեգնազ Մանուկյանը