Աշխարհ

15.01.2019 13:40


Գերմանիայում անհանգստացած են Աբդուլլահ Օջալանի ճակատագրով

Գերմանիայում անհանգստացած են Աբդուլլահ Օջալանի ճակատագրով

Գերմանիայի «Ձախերի» կուսակցությունը հետաքրքրված է Թուրքիայում ցմահ բանտարկված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր Աբդուլլահ Օջալանի կարգավիճակով։ Օջալանը մեկուսացված վիճակում, խստացված ռեժիմով պահվում է Թուրքիա Իմրալը կղզում։

Մասնավորապես, «Ձախերի» կուսակցության պատգամավոր Միկել Բրանդթը կառավարությանն ուղղված հարցման մեջ ասել է.

«Արդյոք կառավարությունը տեղեկություն ունի՞ Իմրալը կղզում կալանավորված Օջալանի առողջական վիճակի մասին»։

Պատգամավորը նաև հետաքրքրվել է կառավարությունից, թե արդյոք Եվրախորհրդարանի կտտանքների կանխարգերլման հանձնաժողովը միջոցնե՞ր է ձեռնարկում, որպեսզի այցելություն կազմակերպվի Օջալանի, ինչպես նաև Թուրքիայում կալանավորված քուրդ նախկին պատգամավոր Լեյլա Գյուվենի հետ, ով տևական ժամանակ է՝ հացադուլ է հայտարարել։

Թուրքական աղբյուրի պնդմամբ՝ ակնկալվում է, որ պատգամավորի վերոնշյալ հարցադրումներին պատասխան կլինի տալու Գերմանիայի արտաքին գործերի և արդարադատության նախարարություններից։

1999թ. թուրքական հետախուզության կողմից Քենիայում ձերբակալված, ապա թուրքական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Օջալանը պահվում է Մարմարա ծովում գտնվող Իմրալը կղզում կառուցված հատուկ բանտում:

Աղբյուր`ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը