Աշխարհ

14.01.2019 20:03


ՌԴ–ին մտահոգել է Թուրքիայի՝ Կիևին հարվածային անօդաչու սարքեր վաճառելու փաստը

ՌԴ–ին մտահոգել է Թուրքիայի՝ Կիևին հարվածային անօդաչու սարքեր վաճառելու փաստը

Ռուսաստանը մտահոգված է թուրք-ուկրաինական ռազմական գործակցությամբ։

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է թուրք-ուկրաինական պայմանագրին, որով թուրքական արտադրության «Bayraktar TB2» մակնիշի հարվածային անօդաչու թռչող սարքերը վաճառվելու են Կիևին։

«Երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությունն ինքնիշխան պետությունների իրավունքն է։ Խնդիրը պարզապես այն է, որ Ուկրաինայում ներքին ռազմական ճգնաժամ է, կամ այլ կերպ ասած՝ քաղաքացիական պատերազմ։ Այդ ներքին ճգնաժամն ունի միջազգային մասշտաբներ, քանի որ կարգավորման գործընթացում ներգրավված են տարբեր երկրներ, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ, որոնք կողմ են, որ խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով։ Հետևաբար, զինամթերքի մատակարարումը Կիևի ռեժիմին չպետք է վերածվի այնպիսի գործոնի, որն ավելի կխորացնի ներուկրաինական ճգնաժամը»,-ասել է Զախարովան։

Հունվարի 12-ին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտնել էր, որ «Укроборонпром» կոնցեռնը թուրքական կողմի հետ ստորագրել է պայմանագիր, որով Անկարան Կիևին կմատակարարի «Bayraktar TB2» մակնիշի հարվածային անօդաչու թռչող սարքեր։

Աղբյուրը` ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը