Թուրքիայում արձագանքել են Թրամփի կոշտ հայտարարությանը
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունն արձագանքել է Թուրքիայի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am–ը։
Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր ավերել Թուրքիայի տնտեսությունը, եթե Անկարան նոր ռազմական գործողություններ սկսի Սիրիայի քուրդ զինյալների դեմ, որոնց համարում է ահաբեկիչներ։
«Թուրքիայի Հանրապետությունը ոչ թե քրդերի թշնամին է, այլ պաշտպանը։ Թուրքիան քրդերի հետ կապված որևէ խնդիր չունի։ Մեր խնդիրը «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և վերջինիս Սիրիայում գործող թևերի (PYD) հետ է։ Սիրիայի քրդական ուժերը ահաբեկչական ուժեր են։ Թուրքիան շարունակելու է վճռականորեն պայքարել ահաբեկչության դեմ»,-սոցցանցում է գրել է Ալթունը։