Աշխարհ

14.01.2019 16:50


Վրաստանում H1N1-ը նահանջում է

Վրաստանում H1N1-ը նահանջում է

Վրաստանի օկուպացված տարածքներից ստիպված տեղահանված անձանց, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության տվյալներով՝ սեզոնային գրիպի դեպքերը նվազել են:

Նախարարության առողջապահության բաժնի ղեկավար Մարինա Դարախվելիձեն նշում է, որ եթե ներկայիս ցուցանիշները համեմատենք գրիպի գագաթնակետային օրերի հետ, ապա շրջաններում դեպքերի թիվը նվազել է 600-ով, իսկ Թբիլիսիում՝ 500-ով:

Նրա խոսքերով՝ անկման տենդենցը նկատվում է նաև ամբուլատոր դիմելիության առումով:

«Շտապօգնության կանչերի թիվը նույնպես կրճատվել է, ինչպես մարզերում, այնպես էլ Թբիլիսիում», – հայտարարել է Դարախվելիձեն:

Ըստ նրա հաղորդման՝ այս պահին վերակենդանացման բաժնում մնում է 42 հիվանդ:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը