ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության և արտաքին գործերի կոմիտեների իրավաբանները մտադիր են ցուցմունք տալու համար զրույցի հրավիրել նախագահ Թրամփի թարգմանիչներին։ Վերջիններս ներկա են եղել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումներին: Այս մասին հայտնում է «ABC News»–ը՝ իր աղբյուրներին հղումով:
Ավելի վաղ «Washington Post»–ը հայտնել էր, որ Թրամփը վարչակազմից թաքցրել է Պուտինի հետ իր զրույցների մանրամասնությունները, ինչի հետևանքով ԱՄՆ-ում նույնիսկ գաղտնիացված ֆայլերում չի եղել վերջին երկու տարում հինգ վայրերում կայացած զրույցների ոչ մի մանրամասն գրառում: Խոսքը 2017թ. Համբուրգում Պուտինի հետ Թրամփի հանդիպման մասին է, որից հետո ԱՄՆ ղեկավարը վերցրել է իր թարգմանչի գրառումները և նրանից պահանջել վարչակազմի անդամների հետ չքննարկել այն, ինչ ասվել է։
Թրամփի թարգմանիչներին կկանչեն ցուցմունք տալու

7or.am