Լրահոս

14.01.2019 11:15


Մի շարք գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից

Մի շարք գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից

Հանրապետության մի շարք գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից: ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արման Բոշյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից: Հակոբ Սիմիդյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնից, Հայկ Սարգսյանը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից, Ռուբեն Ռուբինյանն ազատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից:

ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Հովհաննես Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից, Արմեն Փամբուխչյանն էլ ազատվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

Տիգրան Ուլիխանյանն ազատվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից։

Դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններով նրանք «Իմ քայլը» դաշինքով ստացել են պատգամավորական մանդատներ:

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Հռիփսիմե Գրիգորյանն ազատվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից: Նա ևս«Իմ քայլը» դաշինքով ստացել է պատգամավորական մանդատ:

ՀՀ կառավարության աշխատակազմում նույնպես կադրային մի շարք փոփոխություններ են եղել:

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Վարազդատ Կարապետյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից: Վարչապետի օգնականի պաշտոնից ազատվել են Արեն Մկրտչյանը, Արփինե Դավոյանը:

Մեկ այլ որոշմամբ, ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատվել են Արտակ Մանուկյանը, Նիկոլայ Բաղդասարյանը:

Սարգիս Խանդանյանն էլ ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից:

Այս խորագրի վերջին նյութերը