Լրահոս

14.01.2019 10:34


Ապարանի, Սպիտակի, Հրազդանի, Վայքի և Արմավիրի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Ապարանի, Սպիտակի, Հրազդանի, Վայքի և Արմավիրի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Սպիտակի, Հրազդանի, Վայքի և Արմավիրի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է:

Բաղրամյանի, Մարտունու, Եղեգնաձորի ավտոճանապարհներին և Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:

Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր:

Այս խորագրի վերջին նյութերը