Լրահոս

14.01.2019 10:29


Սյունիքում ավտովթարի հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել

Սյունիքում ավտովթարի հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել

Նախօրեին երեկոյան՝ ժամը 21:00-ի սահմաններում, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ shamshyan.com–ի փոխանցմամբ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 374 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի Կարճևան գյուղի բնակիչ Խորեն Գևորգյանի վարած ՎԱԶ-2107 մակնիշի 10 QA 045 համարանիշի և պարսկական համարանիշներով Volvo մակնիշի կցորդիչով բեռնատարը: Վթարի հետևանքով 07-ի վարորդ Խ. Գևորգյանը տեղում մահացել է, իսկ 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել դին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Աղբյուրի տեղեկացմամբ՝ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

Այս խորագրի վերջին նյութերը