«Հայաստանի իշխանությունները պետք է նախապատրաստեն երկրի բնակչությանը հարևանների հետ խաղաղության հաստամանը»․ Հաջիև
«Պաշտոնական Երևանը պետք է անի ամեն ինչ՝ Հայաստանի քաղաքացիներին հարևան պետությունների հետ խաղաղությանը նախապատրաստելու համար»,-Թուրքիայի անգլալեզու պետական TRT World հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում հաշտեցման գործընթացը կարող է մեկնարկել միայն հայկական կողմի զիջումներից հետո:
«Նախևառաջ, հայկական զորքերը պետք է դուրս բերվեն «գրավյալ» տարածքներից, իսկ ադրեբեջանցի ներքին տեղահանվածները պետք է վերադառնան հարազատ օջախներ: Այդ դեպքում արդեն քայլեր կձեռնարկվեն վստահության, լիարժեք տարածաշրջանային համագործակցության և ազգամիջյան հաշտեցման վերականգնման ուղղությամբ»,-նշել է ադրբեջանցի պաշտոնյան:

Աղբյուրը՝ Ազատություն