Աշխարհ

12.01.2019 17:30


Գիտնականները նշել են քաղցկեղի հիմնական նշանները

Գիտնականները նշել են քաղցկեղի հիմնական նշանները

Մաքմիլանի կենտրոնի գիտնականները նշել են այն հիմնական ախտանշանները, որոնք կարող են վկայել քաղցկեղի առկայության մասին։ Այս մասին հայտնում է «Daily Express»–ը։

Հետազոտողների կողմից առանձնացված հիմնական նշանների թվում են աղիների կամ միզապարկի աշխատանքի փոփոխությունը, ծանր հազը կամ խռխռոցը, ստամոքսի խանգարումը կամ դժվարությունները կլման ակտի ժամանակ, երկար ժամանակ չլավացող վերքերը, անսովոր արյունահոսությունը, խալերի փոփոխությունը և կրծքավանդակի հատվածում կամ մարմնի այլ հատվածում կարծրացումը։

Ասվում է, որ նշված ախտանշանները ոչ միշտ են վկայում ուռուցքաբանական հիվանդությունների մասին, սակայն դրանց ի հայտ գալուն պես հարկավոր է անհապաղ դիմել բժշկի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը