Աշխարհ

12.01.2019 12:20


Ամերիկացիների մեծ մասը դեմ է արտակարգ դրության ռեժիմի սահմանմանը

Ամերիկացիների մեծ մասը դեմ է արտակարգ դրության ռեժիմի սահմանմանը

Ամերիկացիների երկու երրորդը դեմ է արտահայտվել երկրում արտակարգ դրության ռեժիմի սահմանմանը։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն՝ YouGov–ի հարցման արդյունքներին հղումով։

Նշվում է, որ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար արտակարգ դրության ռեժիմ սահմանելուն կողմ է հարցվածների 33%–ը։ Հարցված հանրապետականների 75%–ը կողմ է արտակարգ դրությանը, 89%–ը՝ դեմ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ օգտվում է երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու իր իրավունքից։ Դա Սպիտակ տան ղեկավարին հնարավորություն կտա առանց Կոնգրեսի համաձայնության պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին զինվորականների ուժերով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը