Աշխարհ

12.01.2019 11:27


Իվանկա Թրամփը կարող է գլխավորել Համաշխարհային բանկը

Իվանկա Թրամփը կարող է գլխավորել Համաշխարհային բանկը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, կարող է գլխավորել Համաշխարհային բանկը Ջիմ Յոն Քիմի պաշտոնաթողությունից հետո: Այս մասին հայտնում է «Financial Times»–ը՝ անանուն աղբյուրներին հղումով։ ՀԲ խմբի գործող նախագահ Ջիմ Յոն Քիմը պաշտոնը կթողնի փետրվարի 1-ին։

Պարբերականը փոխանցում է, որ Իվանկայի անունը նշվում է առավել հավանական թեկնածուների շարքում։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ նույն պաշտոնին հավակնում է նաև ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը