ՀԴԲ–ն սկսել է գաղտնի հետաքննել Ռուսաստանի հետ Թրամփի կապերը.NYT
ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն սկսել է գաղտնի հետաքննել 2017–ին Ռուսաստանի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կապերը։ Այս մասին հայտնում է «The New York Times»–ը։
Նշվում է, որ դա սկսվել է ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմիի՝ աշխատանքից հեռանալուց հետո, ինչն անհանգստություն է առաջացրել հետաքննչական մարմնում։
Պարբերականի տվյալներով՝ Թրամփի նկատմամբ կասկածանքները ծնունդ են առել դեռևս 2016–ին նրա նախագահական արշավի ժամանակ։ Սակայն ՀԴԲ–ն այդ պահին որոշել է հետաձգել հետաքննությունը, քանի որ պարզ չի եղել՝ ինչպես ձեռնամուխ լինել այդպիսի նուրբ հարցի և նման մասշտաբի ստուգմանը։ Քոմիի հեռացումը, սակայն, ազդակ է հանդիսացել գործի բացման համար։

7or.am