Իսպանիայում հանցախմբի ձերբակալված անդամներից 2-ը ՀՀ քաղաքացիներ են․ ԱԳՆ (տեսանյութ)
Իսպանիայում հանցավոր խմբավորման ձերբակալված անդամների թվում, հիմնականում հայերից բաղկացած, որը զբաղվում էր պրոֆեսիոնալ թենիսի մրցումների մանիպուլյացիայով, Հայաստանի երկու քաղաքացի կա: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Աննա Նաղդալյանը հայտնել է, որ Իսպանիայում ՀՀ դեսպանությունը մշտադիտարկում է իրադարձությունները և սերտ համագործակցում է իշխանությունների հետ այս գործով:
Ձերբակալվել են, ընդհանուր առմամբ, 83 կասկածյալներ, այդ թվում 28 պրոֆեսիոնալ խաղացողներ:
Կասկածյալները կաշառել են պրոֆեսիոնալ խաղացողներին՝ նախապես երաշխավորելու համար արդյունքները, եւ հազարավոր քաղաքացիների անուններն են օգտագործել, որպեսզի նախապես կազմակերպված խաղերում խաղադրույքներ դնեն:
Հայկական հանցախումբն օգտագործում էր պրոֆեսիոնալ թենիսիստին, որը հանդես էր գալիս որպես բանդային եւ հանցագործ խմբի մնացած մասին կապող օղակ:

Աղբյուրը՝ yerevan.today