Աշխարհ

11.01.2019 16:44


Վրաստանի դպրոցները կախտահանվեն

Վրաստանի դպրոցները կախտահանվեն

H1N1–ի՝ խոզի գրիպի հետ կապված կանխարգելիչ նպատակներով Վրաստանի դպրոցներում ախտահանման աշխատանքներ են տարվելու: Այս մասին հայտնում է aliq.ge–ն։

Մինչ ուսումնական գործընթացի մեկնարկը բոլոր դպրոցները պատրաստ կլինեն: Վրաստանի կրթության նախարարությունը ուսումնական հաստատություններին կոչ է արել արձակուրդային օրերն օգտագործել դպրոցներն ախտահանելու համար, իսկ դասապրոցեսի ընթացքում դասասենյակներում և միջանցքներում պարբերաբար խոնավ մաքրում իրականացնել, համապատասխան լուծույթով մաքրել դասասեղաններն ու դպրոցական գույքը:

Աղբյուրը հիշեցնում է՝ 2018-2019 ուսումնական տարվա ձմեռային արձակուրդները երկարաձգվել են մինչև հունվարի 18-ը:

Այս խորագրի վերջին նյութերը