Խաչապուրին աշխարհի 100 լավագույն ուտեստների ցանկում է
Աշխարհի տարբեր երկրների ուտեստները ներկայացնող «TasteAtlas»-ի վարկանշային աղյուսակում վրացական խաչապուրին աշխարհի 100 լավագույն ճաշատեսակների ցանկում է հայտնվել:
Աշխարհի հայտնի ճաշատեսակների թվում պանրով թխված այս հացն առաջատար տեղ է գրավել:
«Պանրով հացը՝ խաչապուրին, Վրաստանում ամենահայտնի ճաշատեսակն է: Ավանդաբար այն պատրաստում են պանրով, ձվով, կարագով և խմորով: Վրաստանում խաչապուրիի մի քանի տեսակ կա։ Չնայած այն կարելի է տարբեր տեսակի պանիրներից պատրաստել, սակայն վրացիները հիմնականում պատրաստում են սուլգունիով կամ իմերուլիով: Ամենատարածվածները «Իմերուլի» (իմերեթական) և «Աջարուլի» (աջարական) խաչապուրիներն են», — ասված է TasteAtlas-ում:
«TasteAtlas»-ը առաջին համաշխարհային կայքէջն է, որտեղ աշխարհի քարտեզի վրա ըստ երկրների և շրջանների ներկայացված է ավելի քան 5 հազար ճաշատեսակ։

Աղբյուրը՝ aliq.ge