Իսպանիայում հայկական խոշոր հանցախումբ է ձերբակալվել
Իսպանիայի ոստիկանությունը՝ Եվրոպոլի աջակցությամբ, հայկական խոշոր հանցավոր խումբ է ձերբակալել՝ թենիսի պայմանավորված խաղեր կազմակերպելու մեղադրանքով: Եվրոպոլի հաղորդագրության համաձայն՝ ձերբակալվել է 83 մարդ, այդ թվում՝ 28 պրոֆեսիոնալ թենիսիստ, որոնցից մեկը մասնակցել է Ամերիկայի վերջին բաց առաջնությանը:
Հետաքննությունը սկսվել է, երբ թենիսի ասպարեզում կոռուպցիայի դեմ պայքարող մարմինը՝ Tennis Integrity Unit-ը բարձրաձայնել է տարօրինակ միտումների և նախօրոք պայմանավորված խաղերի հետ կապված կասկածների մասին: Գործի քննությամբ պարզվել է, որ կասկածյալները կաշառել են պրոֆեսիոնալ խաղացողներին, որպեսզի վերջիններս իրենց ցանկալի արդյունքը ապահովեն, ապա, օգտագործելով հազարավոր մարդկանց անձնական տվյալները, խաղադրույքներ են կատարել այդ խաղերում ու հսկայական գումարներ վաստակել:
Ըստ հետաքննության, հանցավոր խմբի հետ համագործակցող մարզիկները հանդես են եկել Թենիսի միջազգային ֆեդերացիայի և Պրոֆեսիոնալ թենիսի ընկերակցության կողմից կազմակերպվող մրցաշարերում: Այդ մարզիկների, ինչպես նաև հանցավոր խմբավորման անդամների անունները իրավապահները դեռ չեն բացահայտում, պաշտոնական հաղորդագրություններում չի նշվում նաև՝ ձերբակալված հայերը Հայաստանի՞, թե՞ այլ երկրի քաղաքացիներ են: Եվրոպոլի հաղորդագրության մեջ միայն ասվում է, որ «հայկական խմբավորման անդամները եղել են թենիսի կորտերում և հետևել խաղերին՝ հավաստիանալու, որ մարզիկները կատարում են նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները»:
Ամիսներ շարունակված հետաքննությունից հետո՝ երեկ արդեն, իսպանացի ոստիկանները հատուկ գործողություն են իրականացրել, որի ընթացքում խուզարկվել է 11 տուն՝ Իսպանիայի 9 տարբեր նահանգներում: Առգրավվել է 137 հազար եվրո գումար, զենք, տասնյակ համակարգիչներ, 5 շքեղ մեքենաներ, ոսկյա զարդեր ու շքեղության այլ պարագաներ: 42 բանկային քարտ ու հաշիվ սառեցվել է: 83 կասկածյալներից 15-ի վերաբերյալ դատարանն արդեն կալանավորման որոշում է կայացրել, մեղադրանք է առաջադրվել մի շարք հոդվածներով, այդ թվում՝ փողերի լվացման ու զենք պահելու համար: 68-ի մասով քննություն է ընթանում:
«Այս պահին մեր ունեցած փաստերը վկայում են, որ հանցախումբը սկսել է գործել 2017 թվականի փետրվարից, այս ընթացքում, մեր հաշվարկներով, նրանք միլիոնավոր եվրոների շահույթ են ստացել ապօրինի ճանապարհով»,-ըստ Reuters լրատվական գործակալության, հայտարարել է Իսպանիայի ոստիկանությունը:
Այժմ իրավապահները հետաքննություն են անցկացնում՝ պարզելու՝ արդյոք Իսպանիայում հայտնաբերված հանցախումբը կապված չէ՞ անցած տարի Բելգիայում ձերբակալվածհայկական խմբավորման հետ, որի անդամներին ևս մեղադրում են պրոֆեսիոնալ մրցաշարերում թենիսիստներին կաշառելու, պայմանավորված խաղերում խաղադրույքներ կատարելու և փողերի լվացման մեջ: Բելգիայում հարուցված այդ գործի շրջանակում անցած հունիսին հինգ հայ էր ձերբակալվել:

Աղբյուրը՝ Ազատություն