ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ օգտվում է երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու իր իրավունքից։ gazeta.ru–ի փոխանցմամբ՝ դա Սպիտակ տան ղեկավարին հնարավորություն կտա առանց Կոնգրեսի համաձայնության պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին զինվորականների ուժերով։
Ավելի վաղ ստեղծված իրավիճակի պատճառով Թրամփը չեղարկել էր իր մասնակցությունը Դավոսի ֆորումին։
Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ երկրում արտակարգ դրության ռեժիմ կմտցնի, եթե իրեն չհաջողվի համաձայնության գալ դեմոկրատների հետ։
Օրերս «The Washington Post»–ը գրել էր, որ Սպիտակ տունը պայմաններ է ստեղծում երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու համար, որպեսզի շրջանցելով Կոնգրեսը՝ ֆինանսավորում ստանա Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար: ԱՄՆ գործադիր իշխանությունը չօգտագործված միջոցներ էր փնտրում ԱՄՆ ցամաքային ուժերի ինժեներակական զորքերի բյուջեում: Մասնավորապես, Վաշինգտոնի վարչակազմն ուսումնասիրում էր տարերային աղետների հետևանքների վերացման մասին անցյալ տարի Կոնգրեսի կողմից ընդունված օրենքը, որի շրջանակներում օրենսդիրները հատկացրել էին 13,9 մլրդ դոլար: Այդ գումարն այդպես էլ չէր ծախսվել:
Թրամփն արտակարգ դրության ռեժիմ է սահմանում

7or.am