ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է մասնակցել հունվարի 22-25-ը Շվեյցարիայի Դավոս հանգստավայրում կայանալիք ամենամյա Համաշխարհային տնտեսական ֆորումին։ Այս մասին ԱՄՆ առաջնորդը հայտնել է թվիթթերյան իր միկրոբլոգում։
Նա որպես պատճառ նշել է ԱՄՆ-ի ներքին խնդիրները, մասնավորապես բյուջեի չընդունման հետևանքով կառավարության աշխատանքի մասնակի կանգը դեռ դեկտեմբերի 22-ից, ինչպես նաև սահմանին անվտանգությանն առնչվող իրավիճակը։
Նա ներողություն է խնդրել համաժողովի կազմակերպիչներից իր «շատ կարևոր» այցը չեղարկելու համար։
Այս տարի համաժողովը կանցկացվի «Դավոսի ոգին» խորագրի ներքո։ Պաշտոնապես Դավոս-2019-ի թեման ձևակերպված է այսպես՝ «Գլոբալացում 4:0. գլոբալ ճարտարապետության կառուցումը չորրորդ ինդուստրիալ հեղափոխության ժամանակաշրջանում»:
Ֆորումն ակնկալում է ավելի քան 2500 հյուրի մասնակցություն:
Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին ամերիկյան պատվիրակության կազմը կլինի փոքրաթիվ։ «Bloomberg»–ի փոխանցմամբ՝ պատվիրակությունը կգլխավորի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը։
Թրամփը չի մասնակցի Դավոսի տնտեսական ֆորումին

7or.am