Լրահոս

11.01.2019 10:15


«BMW»–ն արգելափակվել է ձյան մեջ

«BMW»–ն արգելափակվել է ձյան մեջ

Հունվարի 11-ին՝ ժամը 03:39-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիրի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «BMW 528» մակնիշի ավտոմեքենան (1 ուղևոր):

Այս խորագրի վերջին նյութերը