Լրահոս

17.11.2010 14:18


Մեկ զբոսաշրջիկը մեկ այցի ընթացքում որքա՞ն գումար է ծախսում Հայաստանում

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանն ասել է, որ 2010թ. ինն ամիսներին Հայաստան է ժամանել 487 902 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15,6 տոկոսով ավելի։ Ըստ նրա՝ կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը կհատի 600 հազարի սահմանը։

Հայաստան զբոսաշրջիկներ են գալիս հիմնականում Ռուսաստանից , ԱՊՀ, եվրոպական երկրներից, Իրանից, ԱՄՆ-ից։ Ըստ վարչության պետի՝ աստիճանաբար ընդլայնվում է աշխարհագրությունը. ճանաչողական այցով Հայաստան են գալիս տարբեր երկրներից։Ինչ վերաբերում է Հայաստանից դուրս եկող զբոսաշրջիկներին, Ապրեսյանը նշել է, որ  զբոսաշրջության նպատակով այս տարվա ինն ամիսներին հանրապետությունից դուրս է եկել 474 հազար մարդ՝ նախորդ տարվա համեմատ 19 տոկոսով ավելի

Համաձայն պաշտոնական հաշվարկների՝ մեկ զբոսաշրջիկը մեկ այցի ընթացքում Հայաստանում ծախսում է 700-800 դոլար գումար։ Սակայն Մեխակ Ապրեսյանը նշել է, որ իր կարծիքով 1000 դոլարի է հասնում մեկ զբոսաշրջիկի ծախսը։

Այս խորագրի վերջին նյութերը