Լուկաշենկոն Մոսկվային սպառնացել է արևմտյան ուղղության «միակ դաշնակցի» կորստով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է կորցնել արեւմտյան ուղղության «միակ դաշնակցին»՝ նավթի ոլորտում հարկային խուսավարման համար փոխատուցման շուրջ համաձայնությունների բացակայության պատճառով։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Չպետք Է կարծել, թե դա (հարկային խուսավարման համար Մոսկվայից փոխհատուցման բացակայությունը) աղետ է: Եթե Ռուսաստանի ղեկավարությունն ընտրի շարժման այդ ուղին եւ արեւմտյան ուղղության միակ դաշնակցի կորուստը, դա նրանց ընտրությունն է: Մենք նրանց հարկադրել չենք կարող»,- հայտարարել է Լուկաշենկոն հունվարի 10-ին Մինսկում կառավարության հետ կայացած խորհրդակցությունում. հաղորդել է «Ինտերֆաքսը»: