Աշխարհ

10.01.2019 14:49


Թբիլիսիում H1N1 վիրուսից 22-ամյա աղջիկ է մահացել

Թբիլիսիում H1N1 վիրուսից 22-ամյա աղջիկ է մահացել

Լաբորատոր հետազոտությունը հաստատեց, որ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդությունների հիվանդանոցում մահացած 22-ամյա հիվանդի մահվան պատճառը H1N1 վիրուսն է:

Հիվանդը անցյալ շաբաթ ընդունվել է մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը՝ գրիպից առաջացած էնդեֆալիտի ախտորոշմամբ: Աղջիկը հիվանդանոց է տեղափոխվել Բորժոմիից: Մի քանի օրվա ընթացքում նա միացված է եղել արհեստական շնչառության սարքին եւ մահացել հունվարի 9-ին:

«Ողբերգական դեպք է, սակայն այստեղ H1N1- ի վիրուսի հետ միասին (հիվանդի մոտ) կային նաեւ շատ լուրջ հիվանդություններ», — ասում է հանրային առողջության ազգային կենտրոնի գիտաշխատող Պաատա Իմնաձեն:

Նա ավելացրեց, որ համաձայն հիվանդի իրավունքների մասին օրենքի՝ չի կարող մանրամասներ ասել առանց ընտանիքի անդամների համաձայնության:

Աղբյուրը՝ akhaltskha.net

Այս խորագրի վերջին նյութերը