Աշխարհ

10.01.2019 21:23


ԱՄՆ պետքարտուղար. «Էրդողանը վստահեցրել է Վաշինգտոնին, որ կպաշտպանի Սիրիայի քրդերին»

ԱՄՆ պետքարտուղար. «Էրդողանը վստահեցրել է Վաշինգտոնին, որ կպաշտպանի Սիրիայի քրդերին»

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության կենտրոն Էրբիլում հայտարարել է, որ Թուրքիան Վաշիգտոնին տվել է Սիրիայի քրդերին պաշտպանելու երաշխիքներ:

«Շատ կարևոր է, որ հնարավորինս ապահովենք այն մարդկանց պաշտպանությունը, ովքեր մեզ հետ միասին պայքարել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Էրդողանը հանձն է առել դա անել: Նա էլ է այդ ամենը հասկանում»:

Միաժամանակ, Մայք Պոմպեոն ընդգծել է, որ Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերումը վերջնական է:

ԱՄՆ պետքարտուղարը, անդրադառնալով Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (ԺԻՋ-YPG) հետ կապված Թուրքիայի մտահոգություններին, նշել է.

«Էրդողանն ասել է, որ ահաբեկիչները կենսական սպառնալիք են ներկայացնում: Ընդունում ենք, որ ահաբեկչական սպառնալիք է ուղղված Թուրքիային, և այս հարցում կլինի մեր աջակցությունը Թուրքիային»:

Աղբյուրը`ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը