Աշխարհ

10.01.2019 17:14


Թուրքիան «The Economist»-ի ժողովրդավարության ինդեքսում նահանջել է 10 հորիզոնականով

Թուրքիան «The Economist»-ի ժողովրդավարության ինդեքսում նահանջել է 10 հորիզոնականով

Բրիտանական հեղինակավոր «The Economist» պարբերականը հրապարակել է 2018-ի ժողովրդավարության ինդեքսը: Ինդեքսը ցույց է տվել, որ նախորդ տարվա ընթացքում ժողովրդավարությունն ամենաշատ հետընթացն ապրել է Եվրոպայում:

«Ժողովրդավարության ինդեքս 2018. ե՞ս էլ» վերնագրով զեկույցը քննության է առել ժողովրդավարության վիճակը 167 երկրում:

Խնդրո առարկա բնագավառում ամենաշատ հետընթաց գրանցած երկրների ցանկում է հայտնվել Թուրքիան, որը միանգամից 10 հորիզոնականով նահանջել է և 100-րդ տեղից հանգրվանել 110-րդ ում:

Թուրքիային վերաբերող հատվածում շեշտվել է, որ 2018-ին այդ երկրում տեղի ունեցած համապետական ընտրություններն անցել են արտակարգ դրության պայմաններում և մեծամասամբ անարդար եղել:

Եվրոպայում Թուրքիային ժողովրդավարության անկման տեմպով 2018-ին հաջորդում է Ռուսաստանը: Այս երկիրը կորցրել է 9 հորիզոնական: Ըստ առկա ցուցանիշների՝ ամենաժողովրդավարական երկիրը ցուցակում Նորվեգիան է:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը