ՌԴ ԱԳՆ. «Թուրքիան ու Ռուսաստանն ամբողջությամբ հաղթահարել են ճգնաժամը»
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ 2015-ին Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո 2 երկրների միջև առաջացած ճգնաժամն ամբողջությամբ հաղթահարվել է:
Ռյաբկովը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է. «Այդ իրադարձությունների ողբերգական կողմերն ու դրանց հետևանքներն այժմ չկան մեր հարաբերություններում: Մենք կարողացանք հաղթահարել բոլոր դժվարությունները: Մեր համատեղ պատմության ընթացքում ծանր էջեր կան, այնպիսի էջեր, ինչպիսիք ունենք, օրինակ, Իրանի հետ»:
Ըստ ռուս բարձրաստիճան դիվանագետի՝ այժմ 2 երկրների ընդհանուր օրակարգում դրական հարցերը գերակշռում են տարաձայնություններին:
«Դրանք կազմում են տնտեսական, էներգետիկ ոլորտներում ու Սև ծովում Թուրքիայի հետ համագործակցությունը»: