Շերը կոչ է արել դադարեցնել Մեքսիկայի հետ կառուցվող պատի շինարարությունը
Ամերիկահայ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) «Թվիթթերի» իր էջում ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին կոչ է արել դադարեցնել «շաթդաունը» և կանգնեցնել Մեքսիկայի հետ սահմանին կառուցվող պատի շինարարությունը։
Մինչ այդ Շերն այդ հարցով դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
«Մարդասիրական ի՞նչ ճգնաժամի մասին է նա խոսում։ Այն մասին, որ հափշտակում է նորածիններին իրենց մայրերի ձեռքի՞ց։ Կամ որտեղ է իր վարչակազմը սպանում 7–ամյա 2 երեխայի՞։ Թրամփն ասում է, որ Մեքսիկան կվճարի պատի համար... Ի՞նչ կասեք միլիարդներ արժեցող ամենամյա սպասարկման մասին», — գրել է Շերը։
«Նե՛նսի, դու հերոս ես։ Թրամփին տուր իր անիծյալ փողերը», — Ներկայացուցիչների պալատի խոսնակին է դիմել երգչուհին։
Ավելի վաղ էլ բուսակեր Շերը նախընտրել էր տավարի պոչից մի կտոր կծել, քան Թրամփի մասին որևէ լավ բան ասել։

7or.am