Աշխարհ

10.01.2019 19:04


«Օսկարի» հանձնման արարողությունը կարող է առանց հաղորդավարի անցնել

«Օսկարի» հանձնման արարողությունը կարող է առանց հաղորդավարի անցնել

Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունն այս տարի կարող է առանց հաղորդավարի անցնել։ Այս մասին հատյտնում է ՏԱՍՍ–ը՝ «Variety»–ին հղումով։

Վերջին երեք տասնամյակում, ինչպես նշում է պարբերականը, հեղինակավոր մրցանակի հանձնման արարողությունը միշտ ունեցել է հիմնական վարող, բայց նման հեռանկարն իրատեսական է դարձել այն բանից հետո, երբ դեկտեմբերի սկզբին ամերիկացի կատակերգու դերասան Քևին Հարթը հրաժարվել է այդ պաշտոնից հոմոֆոբիայի մեջ մեղադրվելու պատճառով։

Արարողության կազմակերպիչներն այժմ մտածում են մշակութային հայտնի գործիչների մի ողջ խումբ բեմ բարձրացնել, որոնք հերթով կներկայացնեն հաղթողներին առանձին անվանակարգերում։

Պարբերականի տվյալներով՝ կազմակերպիչները հրաժարվել են Հարթին կրկին հրավերի առաջարկ անելուց։ Վերջինից ներողություն էին ակնկալում սոցցանցերում իր անհաջող կատակների համար։

Վերջին անգամ «Օսկարն» առանց հաղորդավարի է հանձնվել 30 տարի առաջ, երբ ցուցադրվել է 11-րոպեանոց երաժշտական կինոսյուժե։

«Օսկարի» հանձնման 91-րդ արարողությունը կկայանա 2019թ. փետրվարի 24–ին Հոլիվուդի «Դոլբի» կինոթատրոնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը